00:00:00

ՃՏՊ Բաղրամյան պողոտայում. կան տուժածներ

02:52, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 25-ին, ժամը 19:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 10 հասցեում գտնվող Սահմանադրական դատարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda Elysion» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս.) և «Mercedes E350» մակնիշի (վարորդը՝ Կ. Կ., 1992 թ.) ավտոմեքենաները, այնուհետև «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mazda» մակնիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Մ. Բ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր