00:00:00

Արաքսավանում «Տոյոտա»-ն ընկել է ջրատարը. վարորդը մահացել է

02:29, 26 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 24-ին, ժամը 9.45-ին, ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային փրկարարական ծառայությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արաքսավան գյուղի ջրատարն ավտոմեքենա է ընկել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 8.30-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան Արաքսավան գյուղի 4-րդ ուղեկալ տանող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. վարորդը` 1945 թ. ծնված Էդուարդ Գևորգյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր