00:00:00

Խանդից փորձել էր հրկիզել քաղաքացու տունը. Պայթյունի ձայն է լսվել

13:51, 08 փետրվար 2021 Պատահարներ

Հունվարի 29-ին ոստիկանության Բազումի բաժին դիմած տղամարդը հաղորդում էր տվել, որ գիշերը փորձել են հրկիզել իր տունը։ Տղամարդը հայտնել էր, որ նկուղից պայթյունի ձայն էր լսել։ Անմիջապես իջել էր ու տեսել, որ նկուղը հրդեհվում է։ Կատարվածի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ ոստիկանւթյան Գուգարքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կատարողի ինքնությունը։ Բազում գյուղի բնակիչը հայտնաբերվել է և, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կասկածանքով, բերման ենթարկվել բաժին։ Պարզվել է, որ տղամարդը, խանդից դրդված, փորձել էր հրկիզել քաղաքացու տունը՝ 1,5 լիտր բենզինով շիշը նետելով տան նկուղ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Քննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր