00:00:00

Ավտովթար Արմավիրի մարզում. «Կարմիր» կամրջի վրա բախվել են BMW-ն ու Nissan-ը, վերջինս էլ հայտնվել է մայթին ու բախվել պատին. կա 2 վիրավոր

23:26, 07 փետրվար 2021 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Կարմիր» կամրջի վրա բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Լենդո Ղ.-ի վարած BMW մակնիշի և Երևանի բնակիչ, 23-ամյա Վարուժան Ս.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 63-ամյա Ս.Կ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու բախվել պատին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր