00:00:00

Հնդկաստանում սառցադաշտի հոսքի պատճառով ավելի քան 150 մարդ անհետ կորել է

15:55, 07 փետրվար 2021 Պատահարներ

Հնդկաստանի Ութարականդ նահանգում սառցադաշտի հոսքի պատճառով նախնական տվյալներով ավելի քան 150 մարդ է անհետացել: Այս մասին տեղեկացնում է  NDTV հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով ՝ անհայտ կորածների մեծ մասը Ռիշգանգա հիդրոէլեկտրակայանի աշխատակիցներ են, որի վրա ընկել է աղետի հիմնական ծանրությունը: Հնդկական-Տիբեթյան սահմանային ոստիկանության 2 անձնակազմ և Աղետներին արձագանքող ազգային ուժերի 3 անձնակազմ ուղարկվել են դեպքի վայր: Սառցե հսկայական զանգվածները իջել են Ալակնանդա և Դաուլիգանգա լեռնային Հիմալայան գետերով և ջրհեղեղի պատճառ են դարձել: Հետագա վնասները կանխելու համար Սրինագար, Ռիշիկեշ և Հարիդվար քաղաքներում հոսանքի ներքևում գտնվող հիդրոէլեկտրակայանները սկսել են ջրիարտահոսք իրականացնել: Իշխանությունները վախենում են տարածքում, ինչպես նաև գետի մերձակայքում գտնվող բնակավայրերում աշխատողների անվտանգության համար: Ջրհեղեղի հետ կապված՝ իշխանությունները սկսել են տարհանել հիդրոէլեկտրակայանի մոտակայքում գտնվող բնակավայրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր