00:00:00

«Ռոման» Մխիթարյանի հետ պարտվեց «Յուվենտուսին»

03:36, 07 փետրվար 2021 Սպորտ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց Հռոմի «Ռոմային» և հաղթեց 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Ընդմիջումից հետո «Ռոման» ավելի ակտիվ էր, սակայն 69-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց հյուրերի դարպասում: Ինքնագոլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Ռոխեր Իբանիեսը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը և ամենաակտիվներից մեկն էր «Ռոմայի» կազմում: 36-ամյա Ռոնալդուն գոլերի թիվը հասցրեց 16-ի և միանձնյա գլխավորում է ռմբարկուներից ցուցակը: Նա նաև «գոլ+փոխանցում» հաշվարկով առաջատար դարձավ A Սերիայի այս մրցաշրջանում: Երկրորդը Հենրիխ Մխիթարյանն է, որը Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 20 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» շրջանցեց «Ռոմային» և 42 միավորով բարձրացավ երրորդ տեղ: Հռոմեացիները 40 միավորով չորրորդն են: Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր «Յուվենտուս» - «Ռոմա»՝ 2:0 (տեսանյութ) Կրիշտիանու Ռոնալդու, 13, Ռոխեր Իբանիես, 69 (ինքնագոլ) «Յուվենտուս».  Շչեսնի, Դանիլո, Բոնուչի (Դեմիրալ, 86), Կյելինի, Ալեքս Սանդրո (Դե Լիգտ, 85), Արտուր, Ռաբիո, Մաքենի (Կուադրադո, 65), Կյեզա (Բերնարդեսկի, 81), Ռոնալդու, Մորատա (Կուլուսևսկի, 65): «Ռոմա»․ Պաու Լոպես, Կարսդորպ (Բրունո Պերես, 77), Մանչինի, Իբանիես, Կումբալա, Վիլյար (Դիավարա, 63), Վերետու, Սպինացոլա, Կրիստանտե (Կարլես Պերես, 63), Մխիթարյան, Մայորալ (Ջեկո, 63)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր