00:00:00

«Եղբայրս 3 տեղից վիրավոր լինելով, օգնություն չստանալով՝ ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի». Ալիսա Միրզոյանի պատմությունը՝ արցախյան պատերազմում զոհված եղբոր մասին

20:45, 06 փետրվար 2021

«Եղբայրս 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Արցախում Ստեփանակերտի «Ցոր» զորամասում: Կարենը զինվորական կարգապահության ու պատրաստվածության համար արժանացավ սերժանտի կոչման: Ընկերասեր էր, բարի, նեղացկոտ չէր, հումորով էր ու դուխով։ Սիրում էր ճամփորդել։ Եղբորս երազանքներն ու նպատակները շատ էին… որոշել էր բանակից գալ, և ընկերներով պիտի գնային արտերկիր: Ասում էր՝ գնամ աշխատեմ ավտոմեքենա գնեմ, ամուսնանամ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայողի քույրը՝ Ալիսա Միրզոյանը: Կարեն Արթուրի Միրզոյանը ծնվել է 2000թ. Ագարակ քաղաքում: Կարենի քույրն ասում է. «Եղբայրս մեզ ոչինչ չէր ասում, մեր հարցերին ի պատասխան՝ միշտ ասում էր, որ հանգիստ է, լավ է լինելու… ինքը հասկացող էր ու հարմարվող»: 20-ամյա զինծառայողը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է պատերազմական գործողություններին՝ հետ մղելով թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների գրոհները: Մարտական գործողություններին մասնակցել է տարբեր ուղղություններով՝ Հադրութ, Ֆիզուլի, Քարինտակ, ապա Շուշի: Կարեն Միրզոյանը զոհվել է Շուշիի մատույցներում նոյեմբերի 7-ին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր