00:00:00

Երևանի Ջրվեժ թաղամասում բախվել են BMW–ն, Lada Granta–ն ու Mercedes–ը․ վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցում

16:34, 06 փետրվար 2021 Պատահարներ

Փետրվարի 6-ին, ժամը 08։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում՝ «Մուշ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Ե․, ծնված 1998 թ․), «Lada Granta» (վարորդ՝ Հ․ Թ․, ծնված 1963 թ․) և «Mercedes C200» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բախվել է «Մուշ» ռեստորանի պատին, այնուհետև՝ «Խնձորանոց» ռեստորանի ճաղավանդակներին։ Շտապօգնության աշխատակիցները Վ․ Ե․-ին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Փրկարարները «Lada Granta» մակնիշի ավտոմեքենայի վարորդին անգիտակից վիճակում դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր