00:00:00

«Ակբա բանկ»-ի կառավարչի ու անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված կողոպտիչի մոտ հայտնաբերվել է բանկի գողացված ողջ գումարը․ նա Երևանի 33-ամյա բնակիչ է

11:15, 06 փետրվար 2021 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր․- 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի  հատկանիշներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քր․ գործը հարուցվել է երեկ՝ Արաբկիր վարչականշրջանի Սունդուկյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Ակբա բանկ»-ի վրա զինված ավազակային հարձակում կատարելու համար։ Նշված քր․ գործի շրջանակում, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տ․ Տոնոյանի որոշմամբ, որպես կասկածյալ ձերբակալվել է, բանկի կառավարչի և անվտանգության աշխատակցի կողմից վնասազերձված, Երևան քաղաքի բնակիչ 33-ամյա Վահագն Ղազարյանը։ Հայտնաբերվել են նաև հափշտակված ՀՀ դրամները, ԱմՄՆ դոլարները, եվրոթղթադրամներն ու ՌԴ ռուբլիները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր