00:00:00

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում բախվել BMW-ն, Mercedes-ն ու Lada-ն․ կա 1 զոհ, 2 վիրավոր

10:18, 06 փետրվար 2021 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր  ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհին՝ «Անուշիկ» հանդիսությունների սրահի հարևանությամբ, իրար են բախվել  BMW, Mercedes և Lada մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 3 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներնն ու փրկարարները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում ՃՈ 2-րդ սպայական 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանում է քննչական խումբը։ Ոոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , մահացածի և վիրավորի ինքությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր