00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է արցախյան մի շարք ՀԿ–ների ներկայացուցիչների հետ

21:58, 05 փետրվար 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։ Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը եւ նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարեւորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։ Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն եւ գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր