Անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին Կամերունի հավաքականի դարպասապահի անցած դոպինգ-թեստը ցույց է տվել ֆուրոսեմիդի առկայություն:
Որակազրկումը ուժի մեջ է այսօրվանից և տարածվում է բոլոր մրցումների վրա, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային:
Հաղորդվում է, որ արգելված դեղամիջոցը սխալմամբ է մտել Օնանայի օրգանիզմ: Ֆուտբոլիստը հիվանդացել էր, և նա խմել էր այն դեղերը, որոնք նշանակված են եղել:
24-ամյա Օնանան և «Այաքսը» կդիմեն Սպորտային արբիտրաժային դատարան (CAS) ՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման: