00:00:00

Արծրուն Հովհաննիսյանը «Աստղիկ» ԲԿ-ում է․ նոր մանրամասներ

22:59, 03 փետրվար 2021

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի առողջական վիճակն այսօր վատացել է: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Հովհաննիսյանը ստացել է սրտի կաթված։ Նրան շտապ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Մենք տեղեկացանք, որ այս պահին Հովհաննիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները սպասում են, որ վիճակը կայունանա, որից հետո նրան անմիջապես կվիրահատեն։ Հիշեցնենք` Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել էր նաև նոյեմբերի 9-ին։ Այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին, թե նա սրտի կաթված է ստացել, սակայն ավելի ուշ պարզվեց, որ ճնշման տատանումներ է ունեցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր