00:00:00

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

22:37, 03 փետրվար 2021 Իրավական

ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները հունվարի 31-ին բացահայտել են ապօրինի ծառահատման հերթական դեպքը։
«Հունվարի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, համայնքային ոստիկանները Ստեփանավանում շրջայցի ժամանակ ստուգել են Գարգառ գյուղի 44-ամյա բնակչի «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4 խմ փայտանյութով։ Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Պարզվել է՝ փայտանյութը պատկանում է Վանաձորի 51-ամյա մի բնակչի, որն էլ փայտը ձեռք էր բերել Սարատովկա գյուղից։ Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Տաշիրի բաժին։ Քննությունը շարունակվում է», ասվում է հաղորդագրության մեջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր