00:00:00

Վթար Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի տարածքում. մեքենան գլորվել է ձորը

10:48, 31 հունվար 2021 Պատահարներ

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում ստացվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հերթական հաղորդումը: Դեպքի վայր է ժամանել ծառայության Փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ հրամանատար Մհեր Ղուկասյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ Ասկերանի շրջանի Ռեվ գյուղի բնակիչ 1995թ. ծնված Մ.Պ.-ն իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայով Այգեստան համայնքի տարածքում «Քոս աղբյուր» կոչվող տեղամասի մոտ մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 15 մ. գլորվել ձորը: Փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով փրկարարները` քաղաքացիների օգնությամբ, մեքենան հանել են ձորից: Վարորդը և նրա ուղևորը, բարեբախտաբար չեն տուժել: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ճանապարհային ոստիկանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր