00:00:00

Խոշոր վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

19:00, 30 հունվար 2021 Պատահարներ

Հունվարի 30-ին, ժամը 11։05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes С» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1946 թ.), «ԳԱԶել» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1947 թ.) և մեկ այլ «Mercedes С» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1950 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1985 թ.) տեղում մահացել է։ Վարորդները և ուղևորներ Զ․ Ս․-ն (ծնված 1950 թ.) և Լ․ Ս․-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր