00:00:00

Հրդեհ Սիսիան քաղաքում . այրվել են անասնագոմի տանիք և մոտ 500 հակ անասնակեր

12:34, 30 հունվար 2021 Պատահարներ

Հունվարի 29-ին, ժամը 20։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Գնունյանց փողոցում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սամսոն Մկրտումյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 23:40-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 105 քմ) և մոտ 500 հակ անասնակեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր