00:00:00

Պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել, սակրավորներն են աշխատում

12:15, 29 հունվար 2021

ԱՀ ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների ծառայությունն իրազեկում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված չպայթած կամ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում և հարակից բնակավայրերի տարածքներում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում: ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է, պայթյունների ձայներ լսելիս չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: Տեղեկատու հեռախոս՝ 911:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր