00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է. Զախարովա

20:34, 28 հունվար 2021

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Ղարաբաղ ծրագրված է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ ծրագրված է, ուղևորության ամսաթվերը դեռևս հայտնի չեն, մանրամասները ներկա պահին համաձայնեցվում են կողմերի հետ»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողի հարցին: Նշենք, որ ճեպազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կանոնավոր կայունացման հասնելու առումով առաջնային տեղում է գտնվում տուժածներին և կարիքավորներին համալիր մարդասիրական աջակցության ծրագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր