00:00:00

Ադրբեջանի իշխող կուսակցությունը բողոք-նամակ է ուղարկել «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը՝ Պետդումայի պատգամավորի հայտարարության առնչությամբ

19:45, 28 հունվար 2021

Ադրբեջանի «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը նամակ է ուղարկել Ռուսաստանի «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը՝ բողոք հայտնելով Պետդումայի անդամ Վիտալի Միլոնովի հայտարարության առնչությամբ: Ինչպես հայտնում են ադրբեջանալան լրատվամիջոցները, նամակում նշվում է, որ օրեր առաջ ՌԴ պատգամավորը հայկական և ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում «վիրավորական արտահայտություններ է արել ադրբեջանի ժողովրդի նկատմամբ»: Հիշեցնենք, որ երկու օր առաջ նույն հարցի պատճառով Ադրբեջանում ԱԳՆ էր կանչվել ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը: Ադրբեջանական կողմի զայրույթը հարուցել է Միլոնովի հայտարարությունը «Դիրքորոշում» հայկական հաղորդմանը տված հարցազրույցում, երբ վերջինս շեշտել է, որ «Ղարաբաղը հինավուրց հայկական հող է»: Պատերազմի օրերին ՌԴ պատգամավորն այցելել էր Արցախ, որից հետո Ադրբեջանը նրան ներառել է «սև ցուցակում», որում ընդգրկված անձանց մուտքը երկիր արգելվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր