00:00:00

Գուրգեն Դալիբալթայանին, Հրաչյա Անդրեասյանին և Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում

16:50, 28 հունվար 2021

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Գուրգեն Դալիբալթայանին, Հրաչյա Անդրեասյանին և Թաթուլ Ղազարյանին հետմահու շնորհվել է Հայրենիքի շքանշան (Հայրենիքի շքանշանով պարգևատրված անձը համարվում է Հայաստանի ազգային հերոս): Հրամանագրերը հրապարակված են նախագահի պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-գնդապետ Գուրգեն Հարությունի Դալիբալթայանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հմայակի Անդրեասյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով: Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Թաթուլ Լավրենտի Ղազարյանին հետմահու պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասված է հրամանագրերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր