00:00:00

Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի վերելակը արդեն մեկ ամիս է չի աշխատում. բաց նամակ Հայկ Մարությանին

14:57, 28 հունվար 2021

Երեւանի Օրբելի 63/1 բարձրահարկ շենքի բնակիչները բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Նամակում ասվում է. «Հարգելի պարոն Մարության Ձեզ են դիմում Օրբելի 63/1 շենքի բնակիչները։ Մեր շենքը խորհրդային տարիներին կառուցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների և թղթակից անդամների ընտանիքների համար։ Այսօր էլ շենքում բազմաթիվ վաստակաշատ, թեև արդեն ծեր, մարդիկ են բնակվում, որոնցից շատերն արդեն մեկ ամիս է զրկված են տնից դուրս գալու տարրական հնարավորությունից, քանի որ 9 հարկանի շենքի վերելակն արդեն մեկ ամիս է՝ չի աշխատում, իսկ քաղաքապետարանի կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրա վերագործարկման ուղղությամբ։ Խնդրում ենք ձեր անմիջական աջակցությունը՝ խնդրի լուծման հարցում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր