00:00:00

Արմելլա Շաքարյանը նշանակվել է Մեքսիկայում ՀՀ դեսպան

19:42, 27 հունվար 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմելլա Շաքարյանին Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմելլա ՇԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)»,-ասված է նախագահի հրամանագրում: Կենսագրություն Արմելլա Շաքարյան Ծնվել է 1972թ. մայիսի 10-ին, Երևանում։ Կրթություն և վերապատրաստում` 2005թ․ Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտ, (Կահիրե, Եգիպտոս), 2000թ․ Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ), 1990-1996թթ․ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ: Աշխատանքային գործունեություն` 1995-1997թթ․ Երևանի նախագծային ինստիտուտ, թարգմանիչ, 1997-1999թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի կցորդ, 1999-2000թթ․ ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի 3-րդ քարտուղար, 2001-2004թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս, 2004-2006թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 2-րդ քարտուղար, 2006-2010թթ․ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն, հյուպատոս, 2013-2015թթ․ ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի 1-ին քարտուղար, 2015-2018թթ․ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության 1-ին քարտուղար, 2018-2021 ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ։ 2021թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո): Օտար լեզուների իմացություն՝ Ռուսերեն, անգլերեն։ Ընտանեկան կարգավիճակ՝ Ունի երեք երեխա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր