Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 741 դեպք
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 741 դեպք
19:10, 27 հունվար 2021 |
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 741 դեպք:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից երկրում հաստատվել է COVID-19-ի 3 774 672 դեպք:
Օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 594 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 71 076 է:
Երկրում 24 ժամում COVID-19-ից ապաքինվել է 27 922 բուժառու: