00:00:00

Ռուստամ Բադասյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարին առնչվող մի շարք հարցեր

19:34, 27 հունվար 2021 Արտաքին քաղաքականություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան եւ համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ հավաստիացրել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կանի առավելագույնը երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունն ընդլայնելու եւ  խորացնելու համար։ Լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինչպես նաեւ հանդիսանալով Բելառուսի նախկին գլխավոր դատախազ՝ դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում հակակառուպցիոն պայքարով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներով։ Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները եւ տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաեւ նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, եւ փոխգործակցությունն ամրապնդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր