00:00:00

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս

17:25, 26 հունվար 2021 Արտաքին քաղաքականություն

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են,  այս մասին տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: «Հանդիպումը կլինի մոտ օրերս, հստակ ամսաթիվը և ժամը դեռ ճշտվում են: Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»,-հայտնեցին գրասենյակից: Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ՝ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: Ռուսական RBK-ն, հղում կատարելով Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններում իր աղբյուրներին՝ ծավալուն հոդվածով տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր