00:00:00

Մագնուս Կարլսենը երկրորդ պարտությունն է կրել վերջին 2 տարում

20:40, 25 հունվար 2021 Սպորտ

Հոլանդական Վեյկ ան Զեում ընթացող Tata Steel Chess մրցաշարի 8-րդ տուրում շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը սև ֆիգուրներով անակնկալ պարտություն է կրել ռուս 18-ամյա գրոսմայստեր Անդրեյ Եսիպենկոյից: Նորվեգացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 32-րդ քայլին: Մագնուս Կարլսենը դասական շախմատում նախորդ պարտությունը կրել էր 2020 թվականի հոկտեմբերին, երբ պարտվել էր լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային: Դրանից առաջ նա անպարտելի էր 2018 թվականից: Tata Steel Chess-ի 8-րդ տուրից հետո Կարլսենը 4 միավորով 8-րդ տեղում է և 1.5 միավոր հետ է միանձնյա առաջատար, 17-ամյա իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուզայից: Անդրեյ Եսիպենկոն 5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր