00:00:00

Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է

14:34, 24 հունվար 2021 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ 51-ամյա Մանվել Ա-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ, 30-ամյա Վահե Դ-ին, ապա նրան պատկանող ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ, 57-ամյա Արևհատ Դ-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մանվել Ա-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն. հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր