00:00:00

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

11:40, 24 հունվար 2021

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սևանի, Վայքի (Սարավանի լեռնանցքում), Սիսիանի («Ջանգեր» կոչվող հատվածում), Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում: Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր