Ա սերիայի 19-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Սպեցիային»։
Տանտերերի հանդիպման 17-րդ րոպեին առաջ մղեց Բորխա Մայորալը։ 24-րդ րոպեին Ռոբերտո Պիկոլին վերականգնեց հաշվի հավասարությունը։
Երկրորդ կեսի սկզբում Մայորալը դուբլ գրանցեց, այնուհետև աչքի ընկավ Ռիկ Կարսդորպը։ 59-րդ րոպեին Դիեգո Ֆարիասը կրճատեց հաշվի տարբերությունը։ 90-րդ րոպեին Դանիելե Վերդեն հավասարեցրեց հաշիվը։
Թվում էր՝ «Ռոման» միավորներ է կորցնելու, սակայն ընդամենը 1 րոպե անց Լորենսո Պելեգրինին գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևեց «Ռոմային»։ Հռոմեացիները հաղթեցին 4-3 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ռոման» միավորների քանակը հասցնում է 37-ի ու 3-րդն է մրցաշարային աղյուսակում։