00:00:00

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 28-ամյա վարորդը մեքենայով գլխիվայր հայտնվել է դաշտում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

21:10, 23 հունվար 2021 Պատահարներ

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 23:30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Թադևոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և 5-ամյա Իրինա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր