00:00:00

Սարավան-Վայք ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ հայտնվել Արփա գետում

20:00, 23 հունվար 2021 Պատահարներ

Հունվարի 23-ին, ժամը 14:38-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 147-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Ե․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 7 մետր սահել և մասամբ հայտնվել Արփա գետում: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր