00:00:00

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարի Հայկավան գյուղում կատարված 40-ամյա տղամարդու սպանությունը

13:06, 23 հունվար 2021 Իրավական

Ոստիկանությունը բացահայտել է նախորդ տարի կատարված սպանությունը Հայկավան գյուղում: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: «Դեպքն անցյալ տարի Հայկավան գյուղում էր եղել` օգոստոսի 3-ի գիշերը: Երկու համագյուղացի սեղանի շուրջ ալկոհոլի ազդեցության տակ վիճել էին: Դժվար է ասել, որ խոսքի վրա, ինչի համար՝ նրանցից մեկը դանակահարել էր մյուսին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկացել էին դեպքից րոպեներ անց` հիվանդանոցից: Հերթապահ քույրն ահազանգել էր, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 40-ամյա մի տղամարդու է բուժօգնության տեղափոխել։ Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց։ Բայց տուժողը թաքցրել էր դեպքի իրական հանգամանքները։ Հայտնել էր՝ իբր ընկնելու հետևանքով է վնասվածքը ստացել։ Վնասվածքի բնույթը, սակայն, այլ բան էր հուշում, և նրա խոսքերը ոստիկաններին հավատ չէին ներշնչել։ Հայկավան մեկնած քրեական հետախույզները օպերատիվ հարցումների արդյունքում պարզել էին թե՛ դեպքի հանգամանքները և թե՛ 46-ամյա կասկածյալի ինքնությունը, որի տանը կատարվել էր դանակահարությունը։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Սակայն ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրերին կասկածյալին հայտնաբերել չհաջողվեց։ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, 46-ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Որոնողական աշխատանքները շարունակվեցին։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների հետևողական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին հետախուզվողը Հայկավան գյուղում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նա կալանավորվել է: Կատարվում է քննություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր