00:00:00

Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾ

11:24, 23 հունվար 2021

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Դիերն անՃանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար»,-ասաց նա: Հունան Թադևոսյանի խոսքով` ԱԻՆ օպերատիվ շտաբը շարունակում  է հավաքել տեղեկություններ: «Մատաղիս–Ֆիզուլի  հատվածում և Քաշաթաղի շրջանում այսօր ևս կիրականացվեն որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ»,-ասաց նա: Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր