00:00:00

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ

22:57, 22 հունվար 2021

Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը: Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերեւութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետեւ զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։ Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է. Աշոցքում՝ -29.1°C Ապարան լճային՝ -25.2°C Ճամբարակում՝ -23.6°C Սիսիանում՝ -23.3°C Գավառում՝ -23.0°C Հրազդանում՝ -22.5°C Գյումրիում՝ -21.4°C Ծաղկահովտում եւ Տաշիրում՝ -21.0°C Ամասիայում եւ Ջերմուկում՝ -20.4°C: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչեւ -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր