00:00:00

Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

22:00, 22 հունվար 2021

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը: Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, որ Այվազյանին ընդունել է նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։ Նշվում է, որ նրանց ճանաչողական հանդիպումը տեղի է ունեցել Կախեթի մարզի Ցինանդալի գյուղում։ Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ընթացիկ օրակարգը և հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր