00:00:00

Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել

21:12, 22 հունվար 2021 Պատահարներ

Համացանցում ձայնագրություն է տարածվում, որը ըստ շրջանառվող լուրերի, ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի վերջին ձայնային հաղորդագրությունն է։ Ապրեսյանը հաղորդագրությամբ նշում է, որ իր դեմ որս է սկսվել։ Թեև վստահություն է հայտնել, որ վերջիններս իրենց ուզածին չեն հասնի, այդուհանդերձ Ապրեսյանը հաղորդագրության հասցեատիրոջը զգուշացնում է, որ, եթե ինչ որ բան լինի, ուրեմն այդպես է պետք։ Հիշեցնենք, որ 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր