00:00:00

Ստեփանակերտում ավտովթարից Քարին Տակի 36-ամյա բնակիչ է մահացել

21:06, 20 հունվար 2021 Պատահարներ

Ստեփանակերտում  այսօր՝ հունվարի 20-ին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ  մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցում ժամը 17:23-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ «Պարզվել է, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 1993թ. ծնված Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ Թ.Ա.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն: Ուշադրություն. Հարգելի քաղաքացիներ, Արցախի ճանապարհներին ձյան և տեղ-տեղ մերկասառույցի առկայության պատճառով երթևեկելը դարձել է վտանգավոր. խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր