00:00:00

Վթար Աբովյան քաղաքում. Մեկ վիրավոր

04:43, 25 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 24-ին, ժամը 20:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդը՝ անձը չպարզված) և «Opel Zafira» (վարորդը՝ Վ. Բ., ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հոսպիտալացրել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր