00:00:00

Երկաթուղում հաճախացել են գողության և վանդալիզմի դեպքերը

11:59, 19 հունվար 2021 Պատահարներ

2021 թվականի սկզբից աճել է արտաքին ազդեցությունների քանակը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից կառավարվող Հայաստանի երկաթուղային համակարգի վրա: Այսպես, հունվարի 4-ին Արտաշատ-Մասիս հատվածում անհայտ անձինք գողացել են 20 մետր կապի մալուխ: Հունվարի 12-ին Դիլիջան-Ֆիոլետովո հատվածում անհայտ անձինք փորձել են գողանալ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի հատված: Գողության փորձի արդյունքում տեղի է ունեցել կարճ միացում: Հունվարի 14-ին Ծովագյուղ-Շորժա հատվածի 102-րդ կիլոմետրում գողացվել է կապի մալուխ: Նույն օրը անհայտ անձինք վնասել են «Ալմաստ» կայարանի հերթապահի սենկյակը՝ վնաս հասցնելով ընկերության ենթակայության տակ գտնվող գույքին: Հունվարի 15-ին անհայտ անձինք կոտրել են «Արմավիր» կայարանի շենքի մուտքի դուռն ու պատուհանը՝ պատճառելով նյութական վնաս: Մեղավորներին հայտնաբերելու և հետագայում նման դեպքերը կանխելու հարցում ներկայացված բոլոր դեպքերով Հարավկովկասյան երկաթուղին սերտորեն համագործակցում է երկրի իրավապահ մարմինների հետ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր