00:00:00

Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում ավտոմեքենա է այրվել

19:50, 16 հունվար 2021 Պատահարներ

Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղում այսօր՝ հունվարի 16-ին ավտոմեքենա է այրվել։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ «Հունվարի 16-ին, ժամը 12:37-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղում՝ արձանիկի մոտ, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։15-ին, մարել՝ 13։25-ին։ Այրվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Հ․): Տուժածներ չկան»,- ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր