00:00:00

Ավտովթար Երևանում․ «Երևան Սիթի»-ի դիմաց ճակատ-ճակատի բախվել են KIa-ն ու LADA-ն․ կան վիրավորներ

12:35, 14 հունվար 2021 Պատահարներ

Այսօր, հունվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 16/1 հասցեի՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Kia և VAZ 217030 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները քաղաքացիների օգնությամբ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր