00:00:00

Ողբերգական վթար Արագածոտնում․ բախվել են Mercedes-ն ու «Երազը»․ վերջինս կողաշրջվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր

19:10, 12 հունվար 2021 Պատահարներ

Արագածոտնի մարզում, այսօր, հունվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Mercedes և «Երազ» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Երազը» կողաշրջվել է, վարորդն էլ տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդը վթարից հետո ահազանգել է Շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել «Երազի» վարորդին։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են «Երազի» վարորդի մահը, որից հետո Mercedes-ի վարորդը ահազանգել է Ոստիկանություն։ Ճանապարհը եղել է անցանելի, ձյան շերտ և մերկասառույց չի եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր