00:00:00

Նալբանդյան գյուղում հայր ու որդի են դանակահարվել (տեսանյութ)

13:01, 12 հունվար 2021 Պատահարներ

https://www.youtube.com/watch?v=iTt-CtHtcxQ&feature=emb_title   Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի կտրած-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր և որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում և ով էր նրանց վնասվածքներ պատճառել՝ պարզվեց հաղորդումից ժամեր անց։ Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր համագյուղացին՝ Նալբանդյան գյուղի 61-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Նա խոստովանել է կատարածը։ Դանակը հայտնաբերվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Բերման ենթարկված տղամարդը կալանավորված է։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր