00:00:00

Հրդեհ Սարատովկա գյուղի տներից մեկում. այրվել է տան տանիքը, 2 ննջասենյակների առաստաղները եւ ննջասենյակներից մեկի գույքը

22:29, 11 հունվար 2021 Պատահարներ

Հունվարի 11-ին, ժամը 16:13-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարատովկա գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։20-ին, մարվել՝ 17։42-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 100 քմ), երկու ննջասենյակների առաստաղները (մոտ 50 քմ) եւ ննջասենյակներից մեկի գույքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր