00:00:00

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Opel»-ն ու մարդատար «Գազել»-ը

17:30, 11 հունվար 2021 Պատահարներ

Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Opel» և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Վթարի հետևանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր