00:00:00

«Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն երեք երկրների փոխվարչապետները». Պուտին

16:08, 11 հունվար 2021

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ, հավելել է նա: Պուտինը նշել է, որ այսօր պետք է ընդգծվեն ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, որոնք վերաբերում են խաղաղապահների գործունեությանը, դեմարկացիոն գծերին և այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր