00:00:00

Ալիևը ժամանել է Մոսկվա. նրա ավտոշարասյունն ուղևորվել է Կրեմլ

13:20, 11 հունվար 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ այսօր կայանալու են  Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է minval.az-ը: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն մանրամասնել է, որ Ալիևի ավտոշարասյունն ուղևորվում է դեպի Կրեմլ: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: «Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր