00:00:00

Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել ԼՂ հակամարտության կարգավորմանը

13:00, 11 հունվար 2021

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հույս ունի, որ Ռուսաստանը կկարողանա օժանդակել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ գտնելու լուծում՝ «առանց հաղթողների և պարտվածների»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին... Շատ բարդ հարց է, հին, արմատներով դեպի անցյալը գնացող: Երբ այն սրվեց, մենք փորձեցինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին` գտնելու լուծումը»,- նշել է Գորբաչովը, որը ղեկավարել է երկիրը 1980-ականների վերջին, երբ սկսվել է Ղարաբաղյան հակամարտությունը: Խորհրդային նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է չկանգնել դրա վրա, չթողնել խնդիրը չլուծված ևս մեկ տասնամյակ: «Հույս ունեմ, որ Ռուսաստանը կկարողանա աջակցել, բայց հիմնական դերակատարումը հակամարտության կողմերինն է: Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել իրականացնել բանակցություններ այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Լուծումը պետք է համապատասխանի երկու կողմերի հետաքրքրություններին, առանց հաղթողների և պարտվածների»,- ասել է Միխայիլ Գորբաչովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր