00:00:00

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Opel Zafira-ն մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է դաշտում. կա1 զոհ,1 վիրավոր

00:06, 10 հունվար 2021 Պատահարներ

Այսօր՝ հունվարի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ոնեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում Ուրցաձոր գյուղի բնակիչ, 32-ամյա Արամ Գասպարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով, Վայոց ձորի մարզից դեպի Արարատի մարզ ընթանալիս, Լանջանիստ գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Լանջանիստի ոլորաններում», դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով վարորդ Ա. Գասպարյանն ու ուղևոր, նրա համագյուղացի, 27-ամյա Սարգիս Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը ու մինչ նա դեպքի վայրում պետք է տեղազննություն կատարեր, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ս. Նազարյանը ճանապարհին մահացել է: Փաստի առթիվ Ա. Պողոսյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր